Հաջող վաճառքը սկսվում է ճիշտ դասընթացից
Pipedrive-ի ներդրումը միայն սկիզբն է: Տիրապետե՛ք գործիքի ողջ պոտենցիալին մեր գործնական դասընթացների միջոցով և վաճառե՛ք ավելի խելացի ու արագ:
Առավելությունները
Գործնական դասընթաց
Պրակտիկ վարժություններ, որոնք կիրառելի են վաճառքի գործընթացներում
Մոդուլային մոտեցում
Ընտրե՛ք միայն այն թեմաները, որոնք արդիական են Ձեր բիզնեսի համար
Սերտիֆիկացված մասնագետներ
Սովորե՛ք Pipedrive-ի կողմից սերտիֆիկացված մասնագետներից
Արդյունավետության բարձրացում
Բարձրացրե՛ք թիմի արդյունավետությունը մի քանի անգամ
Անհատական լուծումներ
Հարմարեցրե՛ք համակարգը Ձեր բիզնեսի հատուկ պահանջներին
Մոդուլներ և թեմաներ
Մեր դասընթացը ներառում է Pipedrive CRM-ի բոլոր բաժինները՝ ներառյալ վաճառքը, ավտոմատացումը և մարքեթինգային գործիքները:

CRM համակարգի հիմունքները
- CRM համակարգի ներածություն, արդիականությունը
- Pipedrive CRM-ի հնարավորությունները
- Մուտք համակարգ և նավիգացիա

Վաճառքի փուլերի կառավարում
- Գործարքների ստեղծում և կառավարում
- Գործարքի փուլերն ու առաջընթացի վերահսկումը
- Պրոդուկտների կցում գործարքին
- Էլ․ նամակների ուղարկում անմիջապես Pipedrive-ից
- Գործարքների փակում․ Won և Lost ստատուսների կառավարում
- Առաջադրանքների սահմանում և կառավարում

Ամենօրյա աշխատանքներ և առաջադրանքների ավտոմատացում
- Ամենօրյա առաջադրանքների կառավարում Pipedrive Calendar-ի միջոցով
- Աշխատանքի արդյունավետության և ակտիվության վերահսկում
- Նախագծերի կառավարման գործիքներ ևվաճառքի փուլերի վերահսկում
- Ֆիլտրերի կիրառում և լիդերի կառավարման տեխնիկաներ

Pipedrive բջջային հավելված
- Հավելվածի հնարավորություններն ու կարգավորումները
- Գործարքների և առաջադրանքների կառավարումը հեռախոսով
- Նշումներ, ֆայլեր և ձայնային հաղորդագրություններ
- Հաղորդակցության բարելավում իրական ժամանակում կատարվող թարմացումների միջոցով
Pipedrive-ի մարքեթինգային գործիքները
- Չատբոտերի ստեղծում լիդեր ներգրավելու նպատակով
- Վեբ-ֆորմաների ստեղծում և ինտեգրում համակարգին
- Email մարքեթինգային արշավների իրականացում
- Մարքեթինգային հաղորդակցության ավտոմատացում

Pipedrive-ի հարմարեցումը Ձեր բիզնեսին
- Վաճառքի անհատական ձագարի ստեղծում
- Գործարքների, կոնտակտների և կազմակերպությունների համար անհատական դաշտերի սահմանում
- Email ձևանմուշների ստեղծում
- Նախագծի փուլերի սահմանում և հարմարեցում
- Պրոդուկտների կառավարում և առաջադրանքների տեսակների փոփոխություններ
- Գործարքները ձախողելու պատճառների սահմանում
CRM համակարգի ավտոմատացում
- Տրիգերները,պայմանները, գործողություններն ու հապաղումները
- Կրկնվող գործողությունների ավտոմատացում

Թիմակիցների կատարողականի մոնիտորինգ
- Dashboard-երի միջոցով իրական ժամանակում տվյալների ստացում
- Վաճառքի թիրախային ցուցանիշների սահմանում և կառավարում
- Հաշվետվությունների կազմում
- Տվալների ներմուծում և արտահանում
Համագործակցություն
Վաճառքի և մարքեթինգի սեփական թիմեր ունեցող լոգիստիկ ընկերություն, որն ամսական գեներացնում է ավելի քան 2000 լիդ և փակում 350+ գործարք:
- Թիմն ընդդիմանում էր հին համակարգի փոխարինման գաղափարին
- Բացակայում էին վաճառքի և մարքեթինգի ձեռնարկները
- Կար CRM համակարգի կիրառման խորացված գիտելիքների պակաս
Ստամինան՝ «PEK Transport»-ի հետ համագործակցությամբ, իրականացրել է ընկերության անձնակազմի 2-ամսյա դասընթաց, որը ներառում էր վերը նշված բոլոր թեմաները։
Տիրապետե՛ք Pipedrive-ին պրոֆեսիոնալ մակարդակով
Օպտիմալացրե՛ք աշխատանքային ընթացքը, բարելավե՛ք հաղորդակցությունը և գրանցե՛ք էլ ավելի բարձր արդյունքներ:
Սկսել դասընթացը
Զինե՛ք Ձեր թիմին Pipedrive CRM-ի ողջ գործիքակազմով և հասե՛ք վաճառքի նոր մակարդակի

Հաճախ տրվող հարցեր
Վաճառքի թիմերը, մենեջերները և բիզնեսի սեփականատերերը, ովքեր ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց CRM համակարգի արդյունավետությունը:
Ո՛չ։ Մեր դասընթացները սկսվում են հիմունքներից և աստիճանաբար անցնում կատարում առավել բարդ գործառույթների:
Այո՛: Յուրաքանչյուր մոդուլի ավարտին մասնակիցները ստանում են համապատասխան հավաստագիր։