Pipedrive CRM-ի ներդրում

 Pipedrive-ի ներդրումը ստրատեգիական գործընթաց է, որն օգնում է բիզնեսներին ներդնել, անհատականացնել և օպտիմիզացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգը:

Առավելությունները

Վաճառքի կատարելագործված գործընթաց

Վաճառքի հստակ ձագար.Սահմանված փուլերով կառուցվածք, որը բացառում է քաոսը և թույլ է տալիս կենտրոնանալ միայն եկամուտ բերող գործողությունների վրա:

Ավտոմատացում

Մեխանիկական գործողությունների կրճատում, կենտրոնացում բարձր արժեք ունեցող առաջադրանքների վրա

Հաճախորդների սեգմենտավորում

Անհատականացված հաղորդակցություն ցանկացած հաճախորդի հետ՝ շնորհիվ ճշգրիտ սեգմենտավորման

Տվյալների վրա հիմնված վերլուծություն

Արդյունքների ներկայացում Dashboard-երի և հաշվետվությունների միջոցով

Ի՞նչ է ներառում Pipdrive-ի ներդրումը

Workshop-եր

Բիզնեսի կարիքների ուսումնասիրություն, անհատականացված և արդյունավետ  լուծումների երաշխավորում

Տվյալների մշակում և զտում

Տվյալների սահուն ինտեգրման նպատակով տվյալների մշակում և զտում

Վաճառքի ձագարի և գործընթացների կարգավորում

Ձեր բիզնեսին համապատասխան վաճառքի ձագարի ստեղծում, որը հեշտացնում է լիդերի ու  գործարքների կառավարումը

Լրացուցիչ դաշտերի սահմանում

Բիզնեսի կարիքներից ելնելով՝ տվյալների հատուկ դաշտերի սահմանում

Տեսանելություն և թույլտվություններ

Տվյալների անվտանգությունն ապահովող տեսանելության և թուլտվությունների ճկուն համակարգ

Անհատականացված կարգավորումներ

Գործողությունների տեսակների, արժույթների և գործարքների ձախողման պատճառների սահմանում

Հատուկ ֆիլտրեր

Տվյալների արագ սեգմենտավորման համար նախատեսված անհատականացված ֆիլտրեր

Dashboard-եր և հաշվետվություններ

Վաճառքի ցուցանիշների վերահսկողություն իրական ժամանակում՝ Dashboard-երի և հաշվետվությունների միջոցով

Լուծումների թեստավորում

Առաջարկվո լուծումների թեստավորում և առաջացող խնդիրների շտկում՝ նախքան գործարկումը։

Ավտոմատացումներ և ինտեգրացիաներ

Ինտեգրացիաների ներդրում Marketplace-ի հավելվածների ներբեռնման և կառավարման ուղեցույցների տրամադրում:

Դասընթաց

2-ժամյա համապարփակ դասընթացներ յուրաքանչյուր փուլի համար՝ համակարգի անսխալ ներդրումն ու կիրառումն ապահովելու նպատակով:

Մոնիտորինգ

Նախագծի ավարտից հետո 30-օրյա վերահսկողության փուլ՝ համոզվելու համար, որ ամեն ինչ աշխատում է անխափան:

Գործընթացը

Pipedrive-ի ներդրման գործընթացը սովորաբար տևում է 1-ից 3 ամիս՝ կախված բիզնեսի պանաջմունքների բարդությունից:

01

Փաստաթղթավորում
(TOR ստեղծում)

CRM համակարգի ներդրման մանրամասն պլանը ներկայացնող փաստաթղթի մշակում

02

CRM տվյալների կառուցվածքի կարգավորում

Կոնտակտների, կազմակերպությունների, գործարքների և պրոդուկտների սահմանում

03

Վաճառքի ձագարի ստեղծում

Վաճառքի փուլերի սահմանում և ձագարի կառուցվածքի ներդրում

04

Ավտոմատացումներ և ինտեգրացիաներ

Աշխատանքի ավտոմատացում՝ գործընթացները պարզեցնելու և արագացնելու նպատակով

05

Վերլուծություն

Վերլուծության իրականացում dashboard-երի և մոնիթորինգի գործիքների միջոցով

06

Տվյալների տեղափոխում և ադապտացիա

Գործող դատաբազաների անխափան տեղափոխում Pipedrive

Համագործակցություն

 Անշարժ գույքի ոլորտի ստարտափ հարթակ է, որը նախատեսված է գնորդների և վաճառողների արդյունավետ փոխգործակցության համար։

Պատրա՞ստ եք օպտիմալացնել վաճառքի գործընթացները

Կապ հաստատեք մեզ հետ և կառաջարկենք հենց Ձեր բիզնեսին համապատասխան լուծումներ

Հաճախ տրվող հարցեր

 Որքա՞ն է տևում Pipedrive-ի ներդրման գործընթացը:

Գործընթացը սովորաբար տևում է 1-ից 2.5 ամիս՝ կախված Ձեր բիզնես պահանջների բարդությունից և ծավալից։

Հնարավո՞ր է ինտեգրել Pipedrive-ն այլ հարթակների հետ:

Այո՛, Pipedrive-ը հիանալի ինտեգրվում է բազմաթիվ գործիքների հետ, ներառյալ էլեկտրոնային փոստի հարթակները, վերլուծական գործիքները և բիզնեսի կառավարման այլ հավելվածներ։

Տրամադրվո՞ւմ է արդյոք ուսուցում աշխատակիցների համար:

Այո՛, մենք անցկացնում ենք հատուկ դասընթացներ, որպեսզի Ձեր թիմը լիարժեք տիրապետի Pipedrive-ի ողջ գործիքակազմին։ Բացի այդ, մենք տրամադրում ենք օգտագործման երկլեզու ուղեցույցներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով։