Բիզնես գործիքների ներդրում
Բիզնեսը պատրա՞ստ է ընդլայնման, սակայն չե՞ք տիրապետում համապատասխան գործիքների ։ Կօգնենք Ձեզ ինտեգրել ավտոմատացման ամենառաջատար գործիքները
Մեր գործիքները




















Ինչպես է Ստամինան խթանում բիզնեսի աճը
Ստամինան օգնում է 18-ից ավելի ոլորտների բիզնեսների ընդլայնվել՝ ինտեգրելով Pipedrive CRM համակարգը, առանց կոդի ավտոմատացման գործիքներ, հաճախորդների հետ հաղորդակցման, լիդերի գեներացման և այլ նորարարական լուծումներ:

Գործընթացը

Բիզնես գործընթացների աուդիտ
Իրականացնում ենք բիզնես գործընթացների մանրակրկիտ աուդիտ՝ վերլուծելով գործող աշխատանքային պրոցեսները, բացահայտելով բարելավման ենթակա ուղղությունները։ Գործընթացները վերլուծելուց հետ ներկայացնում ենք դրանց բարելավման հստակ ճանապարհային քարտեզ։ Աուդիտը թույլ է տալիս համապատասխանեցնել վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների սպասարկման բաժինների գործողությունները՝ ուղղելով դրանք մեկ ընդհանուր նպատակի:

Փաստաթղթավորում
Նախագծի փաստաթղթավորումը ներառում է մեր ծառայությունների մատուցման բոլոր փուլերը, որպեսզի հստակեցվեն նպատակները, ժամկետները և սպասվող արդյունքները։ Այս քայլը երաշխավորում է բոլոր շահագրգիռ կողմերի փոխհամաձայնեցվածությունը և նախագծի անխափան ընթացքը՝ սկզբից մինչև վերջ:

Համակարգի իմպլեմենտացիա
Վերլուծության և աուդիտի փուլերի ավարտից հետո մենք անցնում ենք առաջարկված լուծումների ներդրմանը: Մեր թիմն ապահովում է ընտրված գործիքների, համակարգերի և գործընթացների լիարժեք ինտեգրումը Ձեր ընթացիկ գործառնություններին։

Ինտեգրացիաներ
Տրամադրում ենք Ձեր վաճառքի ստրատեգիային հապատասխան լուծումներ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։ Օգտագործում ենք ինչպես native, այնպես էլ հենց Ձեր բիզնեսի համար անհրաժեշտ այլ գործիքներ։

Անձնակազմի դասընթաց
Ձեր անձնակազմի համար նախատեսված դասընթացները հարմարեցված են թիմի անդամների պաշտոններին և կարիքներին՝ ապահովելով, որ բոլորը կարողանան գործիքներն օգտագործել արդյունավետ կերպով։

Սպասարկում
Մենք չենք սահմանափակվում միայն գործիքներ ներդնելով։ Առաջարկում ենք շարունակական աջակցություն՝ ցանկացած խնդրի դեպքում։ Լինի դա տեխնիկական խնդիրների լուծում, համակարգի թարմացում, թե պարզապես Ձեր հարցերին պատասխանելը, մեր թիմը միշտ պատրաստ է օգնել:
Ինչու՞ ընտրել մեզ
Ստամինայի հետ համագործակցության արդունքում կստանաք՝
Արդյունավետության բարձրացում
Ժամանակի և ռեսուրսների խնայում ավտոմատացման օգնությամբ
Բարելավված հաղորդակցություն
Ընկերության տարբեր բաժինների միջև արդյունավետ հաղորդակցություն
Բիզնեսի ընդլայնում
Բիզնեսի ընդլայնում նորարարական լուծումների օգնությամբ
Եվ սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչին կարող եք հասնել մեր ու մեր ներդրած գործիքների օգնությամբ
Ստացե՛ք հենց Ձեր բիզնեսին համապատասխան անհատական գնառաջարկ
Մեզ վստահում են






















Վերածե՛ք տվյալները եկամտի։ Կարգավորեք Ձեր բիզնես գործիքները հենց այսօր:
Ավտոմատացրեք կրկնվող գործողությունները, բարելավեք հաղորդակցությունը և կնքեք ավելի շատ գործարքներ՝ բիզնես գործիքների ներդրման ծառայության միջոցով: Կապ հաստատեք մեզ հետ և միասին կհասցնենք Ձեր բիզնեսը նոր մակարդակի:

Հաջողության պատմություն
Global Dev-ը ՏՏ աութսորսինգային և աութստաֆինգային ընկերություն է` մասնագիտացած B2B ոլորտում
- Վաճառքի և մարքեթինգի գործընթացների վերլուծություն
- Վաճառքի պլանավորում՝ ըստ տարածաշրջանի
- Աշխատակիցների անհրաժեշտ թվի սահմանում
- Վաճառքի Inbound և outbound ռազմավարությունների մշակում
- Վաճառքի ակտիվ փուլի մեկնարկ
- CRM համակարգի ներդրում և անձնակազմի դասընթացի իրականացում
- LinkedIn outreach, սառը զանգերի և email մարքեթինգի իրականացում
Ստամինան՝ «PEK Transport»-ի հետ համագործակցությամբ, իրականացրել է ընկերության անձնակազմի 2-ամսյա դասընթաց, որը ներառում էր վերը նշված բոլոր թեմաները։
Հաճախ տրվող հարցեր
Վաճառքի գործիքները կարող են զգալի բարելավել Ձեր բիզնես գործընթացնե ավտոմատացնելով կրկնվող գործողությունները, ավելացնելով թիմի արդյունավետությունը և տրամադրելով արժեքավոր տեղեկություններ վաճառքի գործընթացի վերաբերյալ:
Ժամկետները կախված են Ձեր բիզնեսի պահանջների բարդությունից և ներդրվող գործիքների քանակից: Սովորաբար ինտեգրումը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Մեր թիմն ապահովում է սահուն անցում՝ նվազագույնի հասցնելով Ձեր առօրյա աշխատանքի ընդհատումները:
Այո՛: Մենք իրականացնում ենք համապարփակ վերապատրաստման դասընթացներ, որպեսզի Ձեր թիմը վստահորեն կիառի նոր գործիքները: Բացի այդ, մենք առաջարկում ենք շարունակական աջակցություն՝ ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում:
Գործընթացը շատ պարզ է: Պարզապես կապ հաստատեք մեզ հետ խորհրդատվության համար, և մենք կօգնենք ներդնել Ձեր բիզնեսին համապատասխան գործիքակազմ։