Տվյալների վերլուծություն և աուդիտ

Բարելավեք վաճառքի գործընթացները խորքային վերլուծության և փորձագիտական աջակցության միջոցով։Եկեք միասին բացահայտենք Ձեր վաճառքի ողջ ներուժը:

Ընտրեք Ձեր ոլորտը

Վաճառքի վերլուծության և պլանավորման մեր ծառայությունները նախատեսված են հետևյալ ոլորտներում գործող միջին և խոշոր ընկերությունների համար

ՏՏ
Ֆինանսներ & բանկային գործ
Ապահովագրություն
Տուրիզմ
ՀՈՌԵԿԱ
IT
Finance & Banking
Insurance
Tourism
Hospitality
IT
Finance & Banking
Insurance
Tourism
Hospitality
IT
Finance & Banking
Insurance
Tourism
Hospitality
Import | Export
Automotive
Solar
Real Estate
Production
Import | Export
Automotive
Solar
Real Estate
Production
Import | Export
Automotive
Արևային էներգիա
Անշարժ գույք
Production
Ներմուծում | Արտահանում
Ավտոմոտիվ
Solar
Real Estate
Production

Ինչպես է Ստամինան խթանում բիզնեսի աճը

Մենք օգնում ենք բիզնեսներին կնքել ավելի շատ գործարքներ և ավելացնել B2B վաճառքներից ստացվող եկամուտը՝ կիրառելով վաճառքի արդյունավետ մեթոդներ, որոնք հիմնված են տվյալների համապարփակ վերլուծության և վաճառքի գործընթացների աուդիտի վրա:

Գործընթացը

01

Շուկայի և Ձեր ընկերության վաճառքի առկա տվյալների վերլուծություն

Իրականացնում ենք վաճառքի միտումների, պատմական ցուցանիշների և շուկայում դիրքավորման մանրամասն հետազոտություն: Սա ներառում է հաճախորդների գնումների հաճախականության, գործարքների արժեքի, պահանջարկի սեզոնային տատանումների խորքային վերանայում և մրցակցային վերլուծություն՝ աճի հնարավորություններն ու գործառնական արդյունավետության բարելավման ուղիները բացահայտելու համար:

02

Վաճառքի ցուցանիշներ և KPI-ներ

Սահմանվում են կատարողականի առանցքային ցուցանիշները (KPI), ինչպիսիք են՝ լիդերի փոխակերպման (conversion) գործակիցը, գործարքի միջին չափը, հաճախորդի հետ փոխհարաբերությունների տևողության արժեքը (CLV) և վաճառքի փուլի տևողությունը: Տվյալների վերլուծության միջոցով բիզնեսը ստանում է հստակ պատկեր սեփական արդյունավետության մասին, ինչը թույլ է տալիս կատարելագործել վաճառքի ռազմավարությունները՝ առավելագույն շահութաբերության հասնելու համար:

Ինչ ցուցանիշներ ենք վերլուծում:

  • Աճի տեմպ
  • Աշխատակիցների վաճառքի ցուցանիշներ
  • Պրոդուկտի միջին արժեք
  • Գործարքի միջին արժեք
  • Վաճառքի սեզոնայնություն
  • Հաճախորդների դասակարգում
  • Հաճախորդների պահպանման գործակից
  • Հաճախորդների արտահոսքի գործակից (churn rate)
03

Հնարավորությունների գնահատում և հաճախորդի պրոֆիլավորում(ICP)

Մենք վերլուծում ենք Ձեր բիզնեսի հնարավորությունները և դասակարգում հաճախորդներին՝ ըստ վարքագծի: Սա օգնում է Ձեզ օպտիմալացնել առաջարկները և ստեղծել թիրախային մարքեթինգային ռազմավարություններ:

Ինչու՞ ընտրել մեզ

Ստամինայի հետ համագործակցելով՝ կստանաք հետևյալ առավելությունները.

Տվյալների վրա հիմնված աշխատանք

Որոշումների կայացման գործընթացի իրականացում՝ հիմնված բացառապես տվյալների վրա

Մասշտաբային և հեռանկարային լուծումներ

Մրցունակության ավելացում ՝ հիմնված AI գործիքների, ավտոմատացումների և այլ նորարար լուծումների վրա

Վաճառքի լիարժեք օպտիմալացում

Վաճառքի ռազմավարության զգալի բարելավում՝ գործընթացների օպտիմալացման օգնությամբ

Եվ սա ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչ կստանանք տվյալների վերլուծությունն ու վաճառքի գործընթացների աուդիտի արդյունքում։

Փոխակերպե՛ք վաճառքի Ձեր մոտեցումը

Եկեք միասին վերլուծենք, օպտիմալացնենք և փոխակերպենք վաճառքի Ձեր ռազմավարությունը:
Կապ հաստատե՛ք մեզ հետ և ստացե՛ք անհատական խորհրդատվություն։

Մեզ վստահում են

Համագործակցություն

Ավելի քան 25 տարվա փորձ ունեցող տպագրական և գովազդային ընկերություն է

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է տվյալների վերլուծությունը և վաճառքի գործընթացների աուդիտը:

Տվյալների վերլուծությունը և վաճառքի գործընթացների աուդիտի միջոցով գնահատվում է Ձեր վաճառքի գործառնությունները տվյալների պրիզմայով՝ բացահայտելու անարդյունավետությունները, բացթողումները և աճի հնարավորությունները: Այն ներառում է վաճառքի տվյալների վերլուծություն, հաճախորդների վարքագծի ուսումնասիրություն և աշխատանքային հոսքերի աուդիտ՝ արդյունավետությունը օպտիմալացնելու, որոշումների կայացումը բարելավելու և եկամուտը մեծացնելու նպատակով:

Արդյո՞ք տվյալների վերլուծությունը և աուդիտը կօգնեն բարելավել իմ վաճառքի ռազմավարությունը:

Ներկայացնելով բարելավման ենթակա ուղղությունները՝ մեր աուդիտը վեր է հանում այն առանցքային փոփոխությունները, որոնք Դուք կարող եք կիրառել վաճառքի Ձեր ռազմավարության մեջ:

Ինչպե՞ս է չափվում վաճառքի գործընթացների աուդիտի հաջողությունը:

Հաջողությունը չափվում է հիմնական ցուցանիշների բարելավմամբ, ինչպիսիք են՝ լիդերի փոխակերպման (conversion) գործակիցը, գործարքի միջին չափը, վաճառքի փուլի տևողությունը և հաճախորդների պահպանման մակարդակը: Մենք հետևում ենք այս ցուցանիշներին աուդիտից առաջ և հետո՝ ցույց տալու համար մեր առաջարկությունների իրական ազդեցությունը:

Ինչպիսի՞ գործիքներ են օգտագործվում աուդիտի համար:

Տվյալների վերլուծության և վաճառքի աուդիտի համար օգտագործվում են մի շարք գործիքներ, ներառյալ՝ Pipedrive բազմաֆունկցիոնալ CRM համակարգը, բիզնես վերլուծության (BI) գործիքները, Google Analytics-ը և այլ նորարարական լուծումներ: