Privacy Policy
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հրապարակային պայմանագիր
Թարմացվել է 07.02․2023թ.-ին, Երևանի ժամանակով՝ 10:44
- Հիմնական պայմաններ
ՍՊԸ, Stamina ով գործունեություն է իրականացնում Stamina ապրանքանիշի ներքո (այսուհետ՝ Stamina), համագործակցելով մասնագետների, փորձագետների, իրավաբանական կամ այլ անձանց հետ կազմակերպում և/կամ իրականացնում է առցանց դասընթացներ, միջոցառումներ, վեբինարներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ www.stamina.am կայքի և դրանց կից 3-րդ հարթակների միջոցով (այսուհետ՝ Կայք) կամ օֆֆլայն ձևաչափով։
Stamina.am-ը հարթակ է, որտեղ մատուցվում են տարատեսակ դասընթացներ, միջոցառումներ, վեբինարներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական նյութեր, կամ ապրանքեր, միևնույն ժամանակ Stamina ապրանքանիշի ներքո ընկերությունը մատուցում է օֆֆլայն ձևաչափով դասընթացներ, միջոցառումներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական նյութեր, կամ ապրանքեր:
Ավելին Stamina-ի մասին կարող եք կարդալ այստեղ:
Խնդրում ենք ծանոթանալ սույն պայմաններին։ Այս պայմանները կարգավորում են Ձեր հարաբերությունները Stamina-ի հետ:
Զգուշացնում ենք, որ Stamina-ի և իր ուսանողների, գործընկերների կամ այլ ձևաչափով համագործակցության մեջ մտած սուբյեկտների և օբյեկտների հետ կարգավորվում է բացառապես սույն պայմանագրով: Տվյալ պայմանագրային կետերին ծանոթ չլինելը չի ենթադրում տվյալ պայմանգրում նշված պարտավորություններից և պատասխանատվությունից ազատում:
Տեղեկացնում ենք, որ սա կլինի պարտավորեցնող համաձայնագիր Ձեր և Stamina - ի միջև, ընկերության որևէ ծառայությունների կամ ապրանքի համար stamina.am կայքում կամ դրան կից/պատկանող այլ հարթակներում, ռեսուրսներում, հեռախոսզանգի, տեսազանգի, ֆիզիկական հանդիպման միջոցով ՆԱԽԱԳՐԱՆՑՄԱՆ կամ ԳՐԱՆՑՄԱՆ ընթացում «Համաձայն եմ ծառայությունների մատուցման պայմաններին», «Համաձայն ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագրին եւ գաղտնիության քաղաքականությանը», «Համաձայն եմ կանոններին» կամ վերոնշյալ միտքը կրող սակայն այլ ձևակերպում ունեցող կոճակը սեղմելուց, ծառայությունների կամ ապրանքների ստացման համար այլ ձևաչափով համաձայնույթյուն տալուց կամ առաջարկվող ծառայությունների կամ ապրանքների որևէ մեկի համար կանխավճար, մասնակի վճար կամ ամբողջական վճարում կատարելուց անմիջապես հետո (այսուհետև` գրանցում): Եթե համաձայն չեք այս պայմաններին, խնդրում ենք դադարեցնել գրանցումը կամ չեղարկել այն ըստ այս պայմանագրում նշված ընթացակարգի:
Տեղեկացեք, որ սույն Պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են մասամբ կամ ամբողջությամբ փոփոխվել Stamina - ի հայեցողությամբ: Մենք պատասխանատվություն չենք կրում սույն Պայմաններում ցանկացած փոփոխության մասին Ձեզ ծանուցելու համար, և Ձեր պարտավորությունն է ժամանակ առ ժամանակ ստուգել և կարդալ Պայմանները: Փաստաթղթում կա փոփոխություն կատարելու ամսաթվի վերաբերյալ նշում, որպեսզի այն հիմք հանդիսանա փաստաթղթի վերջին փոփոխությունների մասին տեղեկանալու համար:
- Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները
Հրապարակային պայմանագիր՝ Stamina-ի և Հաճախորդի միջև կնքվող առցանց կամ օֆֆլայն դասընթացների, միջոցառումների, վեբինարների, վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների կամ այլ ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման, մասնակցության Կայքի, ցանկացած ձևաչափով տրամադրվող նյութերի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների/Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:
Օգտագործող, Օգտատեր կամ Հաճախորդ՝ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ԱՁ, այդ թվում ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզակական կամ իրավաբանական անձ, ԱՁ, որը Stamina-ի հետ կնքել է Պայմանագիր, այդ թվում ցանկացած ձևաչափով համաձայնություն է տվել ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԳՐԻՆ դասընթացների, միջոցառումների, վեբինարների, վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների մասնակցության, Կայքի, ցանկացած ձևաչափով տրամադրվող նյութերի օգտագործման, Stamina-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:
Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ԱՁ, ով Stamina-ի հետ կնքել է պայմանագիր վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:
Stamina (այսուհետ նաև՝ «Մենք», «Մեր»)՝ առցանց ինչպես նաև օֆֆլայն ձևաչափով հանդես եկող հարթակ, ապրանքանիշ, որն առաջարկանում է կրթական Ապրանքներ և/կամ Ծառայություններ:
Կայք` Stamina-ի կողմից առաջարկվող Ծառայությունները և/կամ ապրանքները ներկայացնող համացանցային կայք, որը գրանցված է stamina.am դոմենային հասցեով, կայքը կարող է ունենալ ենթադոմեններ, կամ այլ անուն կրող դոմեններից վերահասցեավորումներ:
Հարթակ՝ Առցանց կամ օֆֆլայն ձևաչափով հանդես եկող միջվայր, որի շրջանակներում Դուք գրանցվում, վճարում և ցանկացած ձևաչափով օգտվում եք Stamina-ի կողմից առաջարկվող ծառայություններից և ապրանքներից։
Ակցիա կամ հատուկ առաջարկ` Stamina-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում կամ այլ հատուկ պայմաններով են մատուցվում որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ: Հատուկ առաջարկները ունեն ավարտի ժամկետ:
Ակցիայի կամ հատուկ առաջարկի անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում Stamina-ին Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:
Անձնական տվյալ՝ Ձեզ վերաբերող ցանկացած տվյալ կամ տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Ձեր կողմից տրամադրված և հանրամատչելի կամ բաց աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները:
Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` Stamina-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:
Մտավոր սեփականություն կամ ՄՍ՝ ցանկացած մտավոր սեփականություն՝ գրանցված կամ չգրանցված, պատկանող կամ այլ կերպ սեփականատիրոջ տնօրինության տակ գտնվող, ներառյալ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, արտոնագրային իրավունքները, առևտրային նշանները, արդյունաբերական նմուշները, որոնք հանդիսանում են սեփականություն:
Սեփականատեր՝ Վահագն Ղազարյան, Ստամինա ՍՊԸ, ՀՎՀՀ 00220871։
- Գրանցում
Մեր ծառայություններից/ապրանքներից օգտվելու համար որոշ դեպքերում Դուք պարտավորվում եք գրանցվել Կայքում ըստ սահմանած հրահանգների, իսկ որոշ դեպքերում, երբ կլինի համապատասխան հայտարարություն, դիմում կամ ծանուցում Մեր կողմից, Մեր ծառայություններից/ապրանքներից օգտվելու համար դուք կպարտավորվենք Ձեր տվյալները մեզ փոխանցել մեր կողմից սահմանած այլ ձևաչափով՝ մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերին https://www.facebook.com/stamina.am , https://www.instagram.com/stamina_sales_outsourcing/ , ընկերության կողմից սահմանված էլ հասցեներին՝ hello@stamina.am, կամ +374 11 644040 հեռ համարներով ընկերության համապատասխան բաժնի աշխատակցին հեռախոսզրույցի ընթացքում, որոշ դեպքերում ֆիզիկական հաղորդակցության կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղիների միջոցով։ Տվյալները համարվում են փոխանցված երբ դուք մեր կողմից ստանում եք գրավոր կամ բանավոր հաստատում այդ թվում ավտոմատ եղանակով:
Ձեր հաշիվը գրանցելիս Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։
Այլ ձևաչափով մեր ծառայություններից կամ ապրանքներից օգտվելու համար մեր կողմից սահմանված ցանկացած այլ ձևաչափով Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։
Օֆֆլայն ձևաչափով մատուցվող ծառայությունների դեպքում, եթե դուք չունեք համապատասխան պայմանագիր Մեզ հետ կամ այլ ձևաչափով համաձայնություն դուք իրավունք չունեք ծառայությունների մատուցման ընթացքը տեսաձայնագրել, եթե տեսաձայնագրությունը տևում է ավելի քան 1 րոպե, կամ ձայնագրել, եթե այն տևում ավելի քան 1 րոպե, լուսանկարել, եթե լուսանկարների քանակը գերազանցում է 5-ը։
Մենք իրավունք ունենք չեղյալ համարելու, դադարեցնելու, մերժելու ծառայությունը կամ գրանցումը, չեղյալ համարելու գնումը կամ այլ կերպ սահմանափակելու Ձեր մուտքը Ձեր հաշիվ Մեր հայեցողությամբ:
- Վճարում և չեղարկում
Յուրաքանչյուր Ծառայության և/կամ Ապրանքի կամ դրանց խմբի գինը տեղադրված է Կայքում, կամ մեր Facebook-յան Instagram-յան էջերում, որոշ դեպքերում գնի մասին տեղեկատվությունը Ձեզ կփոխանցվի էլ նամակի, հեռախոսզանգի կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղու միջոցով։
Կայքում կամ այլ ձևաչափով սահմանված գինը ծառայությունների/ապրանքի մատուցման/տրամադրման ընթացքում փոփոխության ենթակա չէ և տվյալ պայմանագրում որևէ այլ փոփոխություն կատարելու դեպքում չի կարող փոխվել այս կետը։ Ծառայությունների գինը կարող են փոխվել յուրաքանչյուր այլ խմբի, նախագծի, ծառայությունների կամ ապրանքի մատուցման սկզբի համար, բայց ոչ ընթացիկ:
Վճարում իրականացնելու համար Դուք պետք է նշեք Ձեր բանկային քարտի, որոշ դեպքերում բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի, այդ թվում տերմինալների ճիշտ տվյալները, ինչպես նաև Ձեր այն հեռախոսահամարի, իսկ որոշ դեպքերում էլ հասցեի, կամ ըստ պահանջի Ձեր անձնական այլ ճիշտ տվյալները, որով գրանցվել եք Ծառայությունը և/կամ Ապրանքը Ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանաք վճարել Ծառայությունների և/կամ Ապրանքի համար:
Վճարման բոլոր դեպքերում պետք է ճշգրիտ լրացնեք Ձեր այն հեռախոսահամարը, էլ հասցեն, անուն և ազգանունը, իսկ իրավաբանական անձանց, ԱՁ-ների դեպքում ընկերության ռեկվիզտիները կամ այլ տվյալները որով գրանցվել կամ ցանկանում եք գրանցվել Ծառայությունները և/կամ Ապրանքը ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում առաջացած խնդիրների համար Մենք պատասխանատվություն չենք կրում:
Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է հետևել հրահանգներին և լրացնել ճիշտ տեղեկատվություն:
Տեղեկացնում ենք, որ փոխանցումը կատարելու ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ Ձեր բանկային հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրակացնող համակարգի և/կամ դրանց կից, Ձեր հաշվի հետ: Այս դեպքերում Դուք պետք է կապվեք Ձեր բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերության հետ լուծեք խնդիրը և կրկին փորձեք վճարում իրականացնել:
Կայքում կամ մեր կողմից սահմանված այլ ձևաչափով ներկայացված Ծառայությունների և/կամ Ապարանքերի համար նշված գումարը պետք է ստացվի ամբողջությամբ կամ ըստ նշված փուլերի, եթե դրանք առկա են՝ այն դեպքում, երբ Ձեր բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ լրացուցիչ գումար, Դուք պարտավորություն եք կրում վճարել նաև միջնորդավճարները կամ տվյալ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման այլ վճարները, եթե դրանք առկա են:
Տեղեկացնում ենք, որ վճարման պահ է համարվում Մեր բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման պահը։
Եթե առկա են Ծառայությունների և/կամ ապրանքի ձեռքբերման ընթացիկ վճարումներ, ապա դա պետք է կատարվի սահմանված օրը և սահմանված ընթացակարգով, որը ներկայացված է Կայքում կամ մեր կողմից սահմանած այլ ձևաչափով հակառակ դեպքում, սահմանված օրից 48 ժամ անց Մենք իրավասու ենք արգելափակել Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին և վերականգնել Ձեր մասնակցությունը Ձեր կողմից վճարումը կատարելուց հետո, 48 ժամերի ընթացքում, վճարումը ժամկետից 48-72 ժամ անց չկատարելու դեպքում Ձեր մասնակցությունը տվյալ դասընթացին կդադարեցվի:
Եթե որևէ պատճառով Դուք որոշում եք կայացնում դադարեցնել Ծառայությունների և/կամ Ապրանքի մատուցման գործըթանցը Ծառայությունների և/կամ Ապրանքի ձեռբքերումից հետո, ապա
1․ Եթե ծառայությունը մատուցվում է ուղիղ եթերների, դրանց տեսաձայնագրությունների տրամադրման կամ վերջիններիս չտրադրման և այլ նյութերի տրամադրման կամ վերջիններիս չտրամադրման ձևաչափով ապա, ծառայությունների փաստացի մատուցման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 5000-100000 ՀՀ ԴՐԱՄ վճար՝ կախված ծառայությունների արժեքից, անկախ նրանից Դուք օգտվել եք տվյալ Ծառայություններից թե ոչ, որը պարտավորվում եք վճարել Ձեր կողմից դադարեցման մասին մեզ հեռախոսզանգի, մեր Facebook-յան, Instagram-յան էջերին, կամ հello@stamin.am էլ հասցեին Ձեր մասնակցությունը դադարեցնելու մասին մեզ ծանուցելուց հետո 48 ժամվա ընթացքում, իսկ եթե վճարումը կատարել եք նախօրոք կատարվում է վերահաշվարկ և եթե մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների:
2.Եթե ծառայությունը մատուցվում է օֆֆլայն ձևաչաձով, ապա, ծառայությունների փաստացի մատուցման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 3700-100000 ՀՀ ԴՐԱՄ վճար՝ կախված ծառայությունների արժեքից, անկախ նրանից Դուք օգտվել եք տվյալ Ծառայություններից թե ոչ, որը պարտավորվում եք վճարել Ձեր կողմից դադարեցման մասին մեզ հեռախոսզանգի, մեր Facebook-յան, Instagram-յան էջերին, կամ hello@stamina.am էլ հասցեին Ձեր մասնակցությունը դադարեցնելու մասին մեզ ծանուցելուց հետո 48 ժամվա ընթացքում, իսկ եթե վճարումը կատարել եք նախօրոք կատարվում է վերահաշվարկ և եթե մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների:
Եթե Ծառայությունները ձեռք եք բերել երկրորդ անձի հետ, որը որոշ դեպքերում կարող է ենթադրել գրանցման հատուկ ընթացակարգ, ապա տվյալ պարագայում կարող է գործել հատուկ առաջարկ միայն այն դեպքում, եթե դրա մասին նշված է Կայքում․ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 20% զեղչ, սակայն եթե Դուք կամ երկրորդ անձը դադարեցնում է Ծառաթյուններից օգտվելու գործընթացը, ինչպես մինչ ծառայությունների մատուցումը, այնպես էլ դրա ընթացքում, ապա մյուս մասնակցին տրամադրված զեղչը չեղարկվում է, և գործում է Ծառայության կամ ապրանքի սկզբնական արժեքը: Զեղչված արժեքի և սկզբնական արժեքի տարբերությունը պարտավորվում է վճարել այն հաճախորդը, ով շարունակում է օգտվել Ծառայություններից կամ ապրանքից: Վերահաշվարկի արդյունքում ձևավորված արժեքի վճարումը պետք է կատարվի հաճախորդներից մեկի կողմից Ծառայությունների կամ ապրանքի մատուցման գործընացը դադարեցնելու պահից հետո՝ 48 ժամերի ընթացքում, իսկ եթե վերահշարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների:
3.Եթե ծառայությունը մատուցվում է նախօրոք տեսաձայնագրված տեսանյութեր տրամադրելու և այլ նյութերի տրամադրման ձևաչափով ապա, Ձեր կողմից ծառայությունների ստացման նպատակով Կայքում գրանցվելու պահից հետո, անկախ Ձեր տվյալների ստուգման (մոդերացիաի կարգավիճակից), անկախ նրանից դուք քանի տեսաձայնագրություն եք դիտել, կամ չեք դիտել ընդհանրապես գումարը ետվերադարձի ենթակա չէ:
Գումարը ետվերադարձի ենթակա է միայն մեկ դեպքում, եթե Դուք չստանաք ըստ նախօրոք սահմանված ծրագրային պայմաններին համապատասխան ծառայություն և կարողանաք նախօրոք ներկայացված ծրագրի անհամապատասխանելիությունը ստացած ծառայությունների փաստացի վիճակի հետ ապացուցել, կայքում օգտահաշիվ ստեղծելուց և մոդերացիա անցնելուց հետո 3 ժամերի ընթացքում գրավոր կերպով:
Վերոնշյալ պայմանը գործում է միայն մեկ դեպքում, եթե դուք Կայքում ստեղծել եք օգտահաշիվ Մեր կողմից Կայքում օգտահաշիվ ստեղծելու ուղեցույցը ստանալուց հետո 14 օրերի ընթացքում:
Եթե օգտահաշիվը ստեղծում եք Մեր կողմից Կայքում օգտահաշիվ ստեղծելու ուղեցույցը ստանալուց հետո 14 օր անց, ապա գումարը ետվերադարձի ենթակա չէ ընդհանրապես:
Հատուկ ցանկանում ենք նշել`
ա․) Stamina-ին իրավունք ունի սահմանել տեսաձայնագրությունների ընդհանուր տևողություն և տրամադրի փաստացի +-30% տևողության շեղումով տեսաձայնագրություններ, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
բ․) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տեսաձայնագրությունները պատրաստելու կամ դրանց տրամադրման ընթացքում դուրս գան կիրառելիությունից, կամ անիմաստ դառնա վերջիններիս կիրառելիությունը, ուստի հնարավոր է դրանք հեռացվեն փաստացի տրամադրվող նյութերից կամ փոփոխվեն: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
գ․) Ծրագրում նախօրոք ներկայացված որոշ բաղադրիչներ կարող են տրամադրվել խառը հերթականությամբ, բայց ապահովելով տրամաբանական կապը, սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
դ․) Սահմանված տեսաձայնագրությունների և նյութերի ընդհանուր քանակի 50%-ը Ձեզ կարող են տրամադրել կայքում Ձեր գրանցման և տվյալների հաստատման պահին, իսկ մյուս 50%-ը գրանցումից և տվյալների հաստատման պահից հետո, 120 աշխատանքային օրերի ընթացքում, նաև կարող են դրանք տրամադրվել ամբողջությամբ՝ կայքում գրանցման պահին: Նշված դեպքերը ոչ մի դեպքը չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
ե․) Ծրագրում սահմանված բաղադրիչները կարող են տրամադրվել ինչպես տեսաձայնագրությունների, այնպես էլ պրեզենտացիաների, նյութերի, ուղեցույցների, ձևանմուշների տեսքով կամ այլ ձևաչափով: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
զ․) Հնարավոր է Ձեր կողմից ներդրված ոչ համապատասխան ջանքերի, ժամանակի կամ Ձեր մտավոր և մասնագիտական ունակությունների և հմտությունների պատճառով դուք չըմբռնեք կամ մասամբ ըմբռնեք մատուցվող տեսաձայնագրությունների և այլ նյութերի բովանդակությունը և դրա արդյունքում չկարողանաք դրանք կիրառել: Սակայն դա չի կարող հանդիսանալ ծրագրում նախօրոք ներկայացված բաղադրիչների փոփոխության կամ թերի մատուցման պատճառ և չի կարող համարվել անհապատասխանելիություն ծրագրի հետ:
Ամեն դեպքում, եթե Ձեր կողմից ներկայացվի նախօրոք ներկայացված ծրագրի և տրամադրված փաստացի նյութերի անհամապատասխանելիություն մեր կողմից կիրականացվի գումարի մասնակի կամ ամբողջական ետվերադարձ: Եթե վերահշարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների:
Ապրանքների դեպքում ետվերադարձ չի գործում, իսկ որոշ դեպքերում ետվերադարձի ժամկետը 14 օր է, եթե ապրանքի սկզբնական տեսքը պահպանված է և առկա է գնման մասին համապատասխան անդորագիր: Եթե վերահշարկի արդյունքում մեր կողմից առկա է ետվերադարձվող գումար դա կատարվում է ըստ սահմանված ժամկետների:
- Մտավոր սեփականություն
Դուք ընդունում և համաձայն եք, որ Կայքում առկա, ինչպես նաև այլ ձևաչափերով մեր կողմից Ձեզ փոխանցվող բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Stamina-ին, իսկ որոշ դեպքերում նաև իր գործընկերներին, կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում այն մեզ հետ գրավոր համաձայնեցնելը պատրադիր է, իսկ մեր կողմից հաստատում ստանալուց հետո փաստացի օգտագործելու դեպքում հղումը Կայքին՝ պարտադիր:
Կայքում ներկայացված են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք Stamina-ի և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել, ձևափոխվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
Stamina-ն գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Stamina-ի ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տվյալներով կամ տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հեռախոսահամարի և էլեկտրոնային հասցեի միջոցով:
Ցանկացած ՄՍ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այն Ձեզ հասանելի դարձնելու կամ հրապարակելու պահից։
- Անձնական տվյալներ
Stamina-ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնում է Ձեր անձնական տվյալների մշակում Պայմանագրի կատարման, ինչպես նաև Պայմանագրի պայմաններից բխող այլ գործողությունների իրականացման նպատակով:
Անձնական տվյալների հասանելիությունը կամ Անձնական տվյալների մշակումը սահմանափակված կլինի միայն Մեր կողմից հստակորեն լիազորված անձանց շրջանակով:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև երրորդ անձանց և Stamina-ի միջև կնքված պայմանագրերի (աուդիտորական, խորհրդատվական, ծառայությունների մատուցման, ապահովագրության պայմանագրերի կնքման, գովազդային և այլ նպատակներով) համաձայն Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, կամ վերջիններիս կարող է տրամադրվել հնարավորություն օգտվելու այդ տվյալներից: Անձնական տվյալները մշակվելու են տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով:
Դուք պարտավորվում եք Մեր պահանջով տրամադրել այլ անհրաժեշտ անձնական տվյալներ, իսկ տվյալների փոփոխության դեպքում պարտավորվում եք ոչ ուշ քան 3 աշխատանքային օրերի ընթացքում մեզ հայտնել այդ մասին:
Սույնով Դուք հավաստում եք, որ ծանուցվել եք Մեր կողմից Ձեր տվյալների մշակման մտադրության մասին, չեք առարկում և տալիս եք Ձեր համաձայնությունը Պայմանագրի համաձայն մշակելու Ձեր վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ:
Դուք հավաստում եք, որ մեզ երրորդ անձանց անձնական տվյալների տրամադրման համար այդ կապակցությամբ ստացել եք նրանց համաձայնությունը:
Դուք հավաստում եք, որ տրամադրել է և հետագայում կտրամադրեք ամբողջական, արժանահավատ և ճշգրիտ տեղեկատվություն, լիակատար պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար:
- Հաղորդակցություն
Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները, հաղորդակցումը կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով՝ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի, Կայքի, մեր Facebook-յան կամ Instagram-յան էջերի, Ձեր հետ կոմունիկացիայի պահպանման համար նախօրոք սահմանված հատուկ հարթակների միջոցով, որը համարվում է պատշաճ ծանուցում:
Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ Stamina-ն չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Օգտատիրոջ կողմից:
- Եզրափակիչ դրույթներ
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը պայմանագրի կողմերից որևի մեկի կողմից չեն կարող հրապարակվել մինչ դրանց լուծումը: Վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Stamina-ին պատասխանատվություն չի կրում Կայքում Գործընկերոջ կամ Ծառայություններ մատուցող երրորդ անձի կողմից ներկայացված Ապրանքի և/կամ Ծառայությունների երաշխիքային պարտավորությունների համար:
Stamina-ին պատասխանատվություն է կրում Ծառայությունների և/կամ ապրանքների մատուցման ժամկետների համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամկետների մեջ Ծառայությունները և/կամ Ապրանքները մատուցելու համար:
Բողոքների առկայության դեպքում կարող եք Կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների կամ նշված այլ էլեկտրոնային միջոցների միջոցով:
Ակցիային կամ հատուկ առաջարկներին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է Կայքում տրամադրված է Ծառայություններ մատուցող անձի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Stamina-ի հետ:
Ծառայությունների կամ Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Ձեր հաշվեկշռին դրամական միջոցների վերադարձմամբ:
Stamina-ը պատասխանատու է Ծառայությունների մատուցման հետ կապված վնասի համար միայն և առավելագույնը Ձեր կողմից վճարված գումարի չափով:
Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, տեխնիկական անսարքությունները, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
Պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Stamina-ի պաշտոնական կայքով նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է Stamina-ի և Ձեր ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները տեղադրված են Կայքում:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ՝ Կայքում գրանցման, պատվերի և նախատեսված վճարը կամ դրա մի մասը, այդ թվում կանխավճարը կատարելու պահից:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս Կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ էլեկտրոնային ծանուցում ուղարկելու միջոցով: