SEO / GEO Մասնագետ
Հաստիքի մասին
Մենք փնտրում ենք փորձառու SEO / GEO մասնագետի, ով ունի միջազգային շուկաներում աշխատանքի հարուստ փորձ և B2B SaaS, CRM, վաճառքների ավտոմատացման, ԱԻ լուծումների կամ նմանատիպ տեխնոլոգիական պրոդուկտների օրգանիկ աճն ապահովելու հաջողված պատմություն:
Եթե Դուք ստեղծում եք ROI-ի վրա հիմնված և եկամտաբեր SEO (և ոչ թե պարզապես տրաֆիկ), ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում։
Մեր մասին
Սկսած 2020 թվականինից՝ Stamina-ն օգնում է փոքր և միջին բիզնեսներին աճել և զարգանալ՝ մատուցելով վաճառքների և մարքեթինգի ժամանակակից տեխնոլոգիաներ:2022 թվականից ի վեր մենք հանդիսանում ենք Pipedrive CRM-ի պաշտոնական Elite գործընկերը Հայաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում:
Մենք նաև ներկայացնում և համագործակցում ենք համաշխարհային առաջատար գործիքների հետ.Apollo.io | Make | CloudTalk | Krisp | Dexatel | Webflow և այլն:Մեր աճի մեծ մասը գալիս է երաշխավորությունների (referrals) միջոցով, ինչը մեր մատուցած որակի և վստահության լավագույն ապացույցն է:
Մեր նպատակը
Ստեղծել հզոր օրգանիկ ներկայություն և inbound աճի մեխանիզմ Հայաստանում, Վրաստանում և Դուբայում՝ կենտրոնանալով բիզնես արդյունքների և ROI-ի, այլ ոչ թե լոկ վիճակագրական ցուցանիշների վրա:
Ի՞նչ եք Դուք անելու
- Մշակել և իրականացնել բազմալեզու SEO և GEO ռազմավարություն մի քանի երկրների համար:
- Իրականացնել բանալի բառերի հետազոտություն՝ հիմնված ICP-ի (թիրախային հաճախորդի) խնդիրների և գնման մտադրության վրա:
- Ստեղծել և օպտիմալացնել՝
- Landing էջեր,
- Ծառայությունների էջեր,
- Case study-ներ,
- Բլոգային հոդվածներ և evergreen բովանդակություն:
- Ներդնել և կառավարել լոկալ SEO/GEO ռազմավարություններ Հայաստանի, Վրաստանի և Դուբայի համար:
- Օպտիմալացնել բովանդակությունը conversion-ի (փոխակերպման), այլ ոչ թե միայն վարկանիշի համար:
- Կառուցել content cluster-ներ և ներքին հղումների համակարգեր:
- Իրականացնել տեխնիկական SEO աուդիտ (Core Web Vitals, ինդեքսավորում, կայքի կառուցվածք):
- Աշխատել backlink ռազմավարության և հեղինակության բարձրացման վրա:
- Սերտորեն համագործակցել բովանդակության, performance և պրոդուկտի թիմերի հետ:
- Հետևել SEO արդյունավետությանը՝ հիմնվելով օրգանիկ լիդերի, դեմո-հանդիպումների ամրագրումների և վաճառքի ձագարի (funnel) աճի վրա:
Պահանջներ
- Հստակ պատկերացում, թե ինչպես է SEO-ն խթանում վաճառքը և եկամտի աճը։:
- Փորձ B2B / SaaS / CRM / Ավտոմատացում / Tech ոլորտներում:
- 3+ տարվա փորձ միջազգային SEO-ում:
- Բազմալեզու կայքերի կառավարման փորձ (անգլերեն + տեղական լեզուներ):
- Գնորդի մտադրության (buyer intent) և խնդիրների վրա հիմնված հարցումների խորը իմացություն:
- Հետևյալ գործիքների տիրապետում՝
- Ahrefs / SEMrush
- Google Search Console / GA4
- Screaming Frog (կամ նմանատիպ):
- Ռազմավարական մտածողություն (ոչ միայն առանձին առաջադրանքների կատարում):
Որպես առավելություն
- Փորձ CRM, RevOps կամ AI պրոդուկտների հետ:
- Դուբայի կամ MENA տարածաշրջանի շուկաների SEO փորձ:
- GEO SEO-ի (լոկալ + շուկայական դիրքավորում) իմացություն:
- Revenue Growth Partner-ի պես մտածելու ունակություն:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու ամուր դիրքավորում ունեցող B2B պրոդուկտի վրա:
- Ազդեցություն և մասշտաբավորում միջազգային շուկաներում:
- Իրական ազդեցություն վաճառքների, եկամտի և բիզնես ռազմավարության վրա:
- Համագործակցության ճկուն ձևաչափ:
- Թիմ, որը մտածում է վաճառքների, ավտոմատացման և AI-ի լեզվով:
Եթե պատրաստ եք ստեղծել եկամտաբեր SEO համակարգեր և կերտել մեր օրգանիկ ներկայությունը տարբեր երկրներում, մենք սիրով կսպասենք Ձեզ հետ հանդիպմանը: