B2B Վաճառքի Բաժնի Ղեկավար- Հայաստան
Աշխատանքի տեսակը՝ Onsite (Գրասենյակային)
Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00
Վայրը՝ Հայաստան, Երևան
Ինչո՞վ է այս աշխատանքը տարբերվում մյուսներից
Stamina-ն փնտրում է փորձառու և նպատակասլաց Head of B2B Sales՝ Հայաստանում մեր վաճառքի գործառնությունները ղեկավարելու համար։ Դուք պատասխանատու կլինեք վաճառքի ռազմավարությունների մշակման, բարձր արդյունավետություն ունեցող թիմի ստեղծման ու կառավարման, ինչպես նաև մեր շուկայում եկամտի աճի ապահովման համար։
Դուք գործ եք ունենալու ոչ միայն թվերի հետ, այլև ստեղծելու եք դրանք՝ ձևավորելով վաճառքի ռազմավարությունը, գործընթացները և իրականացումը։
Եթե Դուք փնտրում եք՝
✅ Ուղղակի ազդեցություն ընկերության աճի վրա
✅ Տեսանելի արդյունքներ և առավելագույն պատասխանատվություն
✅ Թիմ, որը գնահատում է Ձեր ռազմավարական մտածողությունը
✅ Աշխատանք շուկայի առաջատար գործիքների և գործընկերների հետ
…ապա սա Ձեր կարիերայի հաջորդ մեծ քայլն է։
Մեր մասին
Սկսած 2020 թվականից՝ Stamina-ն օգնում է փոքր և միջին բիզնեսներին աճել և վերագործարկել իրենց վաճառքները՝ տրամադրելով վաճառքի և մարքեթինգի հզոր գործիքներ ու ծառայություններ։2022 թվականից մենք հանդիսանում ենք Pipedrive CRM-ի պաշտոնական Elite գործընկերը Հայաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում:
Մենք նաև ներկայացնում ենք շուկայի ամենահետաքրքիր բիզնես գործիքները.Apollo.io | Make | Cloudtalk | Krisp | Dexatel | Webflow և այլն։Մեր հաճախորդների մեծ մասը մեզ դիմում է երաշխավորությունների հիման վրա, ինչը մեր վստահության և արդյունավետության լավագույն ապացույցն է։
Ի՞նչ եք Դուք անելու
- Վաճառքի ռազմավարություն և առաջնորդություն. Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ հայաստանյան շուկայի համար։
- Թիմի կառավարում. Ղեկավարել և ընդլայնել վաճառքի թիմը, ներառյալ sales manager-ներին և account executive-ներին։
- Գործընթացների օպտիմալացում. Ներդնել վաճառքի արդյունավետ գործընթացներ և CRM-ի վրա հիմնված աշխատանքային հոսքեր (workflows)՝ առավելագույն արդյունավետության համար։
- Բիզնեսի զարգացում. Խթանել համագործակցությունը առանցքային հաճախորդների, գործընկերների և խոշոր (enterprise) հաճախորդների հետ։
- Շուկայի ընդլայնում. Ղեկավարել վաճառքի նախաձեռնությունները նոր շուկաներ հաջողությամբ մուտք գործելու համար։
- Եկամտի կանխատեսում. Վերլուծել վաճառքի տվյալները, շուկայի միտումները և կառուցել եկամտի ճշգրիտ կանխատեսումներ։
- Միջթիմային համագործակցություն. Սերտորեն աշխատել մարքեթինգի և operations թիմերի հետ՝ ապահովելու լիդերի գեներացումը և հաճախորդների բավարարվածությունը։
Ի՞նչ ենք մենք փնտրում
- B2B վաճառքների ղեկավարման 5+ տարվա փորձ։
- CRM համակարգերի և վաճառքի ավտոմատացման գործիքների հետ աշխատանքի հարուստ փորձ։
- Վաճառքի թիմերի մասշտաբավորման և հավակնոտ ֆինանսական թիրախների իրականացման հաջողված փորձ։
- Բակալավրի աստիճան բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում (MBA-ն կդիտվի որպես առավելություն)։
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց տիրապետում։
- Հաղորդակցման, առաջնորդության և բանակցային հզոր հմտություններ։
Ինչո՞ւ Ձեզ դուր կգա աշխատել մեզ մոտ
- Կարիերայի աճի հստակ ուղի և թափանցիկ սպասելիքներ։
- Ուղղակի կապ թոփ-մենեջմենթի հետ. Ձեր գաղափարները կլսվեն և կիրականացվեն։
- Զերծ «օֆիսային քաղաքականությունից». միայն աջակցող և համագործակցային թիմ։
- Կորպորատիվ և թիմային միջոցառումներ. աշխատանքը պետք է նաև հաճելի լինի։
- Աշխատանք համաշխարհային ճանաչում ունեցող գործիքներով, որոնք կերտում են արդյունավետության ապագան։
Ձեր հաջորդ մեծ կարիերան սկսվում է այստեղ։