B2B Վաճառքի Ավագ Ներկայացուցիչ - Վրաստան
Աշխատանքի տեսակը՝ Onsite (Գրասենյակային)
Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00
Ինչո՞վ է այս աշխատանքը տարբերվում մյուսներից
Սա «ուղղակի հերթական վաճառքի հաստիքը» չէ։ Stamina-ում Դուք կլինեք առաջնագծում՝ աշխատելով ՓՄՁ հիմնադիրների, CEO-ների և որոշում կայացնողների հետ՝ օգնելով նրանց աճել համաշխարհային մակարդակի վաճառքի և մարքեթինգի գործիքների միջոցով։
Եթե Դուք փնտրում եք՝
✅ Հստակ ձևակերպված դեր՝ կառուցվածքային պարտականություններով
✅ Ուղղակի կապ ղեկավարության հետ՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների
✅ Թիմ՝ զերծ «դրամաներից», և հիանալի մթնոլորտ
✅ Վայր, որտեղ Ձեր շուկայական արժեքը կտրուկ կաճի ընդամենը 1 տարում
…ապա սա Ձեր կարիերայի հաջորդ մեծ քայլն է։
Մեր մասին
Սկսած 2020 թվականից՝ Stamina-ն օգնում է փոքր և միջին բիզնեսներին աճել և վերագործարկել իրենց վաճառքները՝ տրամադրելով վաճառքի և մարքեթինգի հզոր գործիքներ ու ծառայություններ։2022 թվականից մենք հանդիսանում ենք Pipedrive CRM-ի պաշտոնական Elite գործընկերը Հայաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում:
Մենք նաև ներկայացնում ենք շուկայի ամենահետաքրքիր բիզնես գործիքները.Apollo.io | Make | Cloudtalk | Krisp | Dexatel | Webflow և այլն։Մեր հաճախորդների մեծ մասը մեզ դիմում է երաշխավորությունների հիման վրա, ինչը մեր վստահության և արդյունավետության լավագույն ապացույցն է։
Ի՞նչ եք Դուք անելու
- Իրականացնել սառը կապեր (cold outreach) Վրաստանի հիմնական ոլորտների բիզնեսների հետ։
- Վարել առցանց և առկա հանդիպումներ, պրոդուկտների դեմո-ներկայացումներ և բանակցություններ։
- Իրականացնել տեղական վաճառքի ռազմավարությունները և հետևողականորեն լրացնել վաճառքի պլանը։
- Առաջարկել գործընթացների բարելավումներ՝ վաճառքի գործառնություններն ավելի սահուն դարձնելու համար։
- Հետևել վաճառքի ձագարի (pipeline) առաջընթացին, ներգրավվածության ցուցանիշներին և շուկայի փոփոխություններին։
- Փորձարկել նոր մոտեցումներ՝ հաճախորդներ ներգրավելու և պահպանելու համար։
Ի՞նչ ենք մենք փնտրում
- B2B ծրագրային ապահովման (software) վաճառքի 2+ տարվա փորձ։
- CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ (Pipedrive-ի իմացությունը մեծ առավելություն է)։
- Անգլերենի և վրացերենի գերազանց տիրապետում (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Բակալավրի աստիճան (Մագիստրոսի աստիճանը նախընտրելի է)։
- Հաճախորդների հետ հաղորդակցման և հարաբերությունների կառուցման գերազանց հմտություններ։
- Վրաստանի, ԱՊՀ կամ նմանատիպ շուկաներում վաճառքի փորձ։
Ինչո՞ւ աշխատել մեզ հետ
- Կարիերայի աճի հստակ ուղի և սպասելիքներ։
- Ուղղակի կապ թոփ-մենեջմենթի հետ։ Ձեր գաղափարները լսելի են և իրականանալի։
- Աջակցող և համագործակցային թիմ։
- Կորպորատիվ և թիմային միջոցառումներ։ Աշխատանքը պետք է նաև հաճելի լինի։
- Աշխատանք համաշխարհային ճանաչում ունեցող գործիքներով, որոնք կերտում են արդյունավետության ապագան։
Ձեր հաջորդ հաջողակ կարիերայի քայլը կարող է սկսվել Stamina-ում։