B2B Վաճառքի Ներկայացուցիչ

Վայրը՝ Երևան, Հայաստան
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք, գրասենյակային

Դուք նախաձեռնող վաճառքի մասնագետ եք, ով գիտի՝ ինչպես «բացել դռներ», ստեղծել վստահություն և կնքել հաջողակ գործարքներ: Մենք փնտրում ենք B2B վաճառքի մասնագետի, ով կխթանի ընկերության աճը, կստեղծի բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ և կամրապնդի մեր դիրքերը շուկայում:

Եթե Դուք նպատակասլաց եք, ունեք ռազմավարական մտածողություն և միտված եք արդյունքի, մենք սիրով կսպասենք Ձեզ հետ հանդիպմանը:

Ստամինայում Դուք կաշխատեք անմիջապես Հայաստանի ՓՄՁ սեկտորի տնօրենների (CEO), բիզնեսի սեփականատերերի և որոշում կայացնողների հետ՝ օգնելով բիզնեսներին աճել վաճառքի և մարքեթինգի համաշխարհային մակարդակի գործիքների միջոցով:

Եթե փնտրում եք՝
✅ Հստակ և կառուցվածքային դեր՝ սահմանված պարտականություններով
✅ Անմիջական շփում ղեկավարության հետ՝ առանց կորպորատիվ բյուրոկրատիայի
✅Ջերմ մթնոլորտ ու պատրաստակամ թիմ
✅ Միջավայր, որտեղ Ձեր արժեքը ոլորտում կտրուկ կաճի ընդամենը 1 տարում.

..ապա սա Ձեր կարիերայի հաջորդ կարևոր քայլն է։

Հիմնադրվելով 2020 թվականին՝ Stamina-ն օգնում է փոքր և միջին բիզնեսներին վերականգնել և բարձրացնել վաճառքի ցուցանիշները՝ ներդնելով վաճառքի և մարքեթինգի հզոր գործիքներ ու ծառայություններ:2022 թվականից ի վեր՝ մենք հանդիսանում ենք Pipedrive CRM-ի պաշտոնական Էլիտ գործընկերը (Elite Partner) Հայաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում:Մենք ներկայացնում ենք նաև շուկայի ամենահետաքրքիր բիզնես գործիքները՝ Apollo.io | Make | Cloudtalk | Krisp | Dexatel | Webflow և այլն:

Մեր հաճախորդների մեծ մասը գալիս է երաշխավորությամբ (referral)։ Սա մեր հանդեպ վստահության և մեր մատուցած արդյունքների լավագույն ապացույցն է:

Ձեր աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել «սառը» կապերի հաստատում (cold outreach) տարբեր ոլորտների բիզնեսների հետ՝ զանգերի, էլ. նամակների, LinkedIn-ի և այլ ուղիների միջոցով՝ վաճառքի նոր հնարավորություններ ստեղծելու համար:
  • Կառավարել վաճառքի ամբողջական փուլը՝ լիդերի որոնումից մինչև գործարքի կնքում:
  • Վարել առցանց և անմիջական հանդիպումներ, իրականացնել պրոդուկտների պրեզենտացիաներ և վարել բանակցություններ որոշում կայացնող անձանց հետ:
  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություն՝ ամսական եկամտի և ակտիվության թիրախներին հասնելու համար:
  • Բացահայտել ընթացիկ վաճառքի գործընթացների թույլ կողմերը և առաջարկել լուծումներ՝ արդյունավետությունն ու կոնվերսիան բարձրացնելու համար:
  • Վարել վաճառքի ձագարը (pipeline) CRM համակարգում՝ հետևելով գործարքների ընթացքին և շուկայական տվյալներին:
  • Փորձարկել հաճախորդների ներգրավման նոր մեթոդներ և տեխնիկաներ՝ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու համար:

Ի՞նչ ենք ակնկալում Ձեզնից

  • 2+ տարվա փորձ B2B վաճառքի, կորպորատիվ վաճառքի կամ բիզնեսի զարգացման ոլորտում:
  • Բանակցություններ վարելու, հաղորդակցման և ներկայացման (presentation) գերազանց հմտություններ:
  • CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ (Pipedrive CRM-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն):
  • Հայաստանի կորպորատիվ դաշտի և շուկայի իմացություն:
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
  • Վերլուծական մտածողություն՝ մետրիկաներին հետևելու և արդյունքները բարելավելու ունակություն:
  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, վաճառքի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում:

Ինչո՞ւ աշխատել Ստամինայում

  • Թափանցիկ կարիերայի ուղի՝ չափելի աճի հնարավորություններով:
  • Անմիջական համագործակցություն թոփ-մենեջմենթի հետ. Ձեր գաղափարները կարևոր են և ազդեցություն կունենան ընկերության վրա:
  • Աջակցող թիմ՝ զերծ ներքին «խաղերից», որտեղ բոլորը կենտրոնացած են ընդհանուր հաջողության վրա:
  • Կանոնավոր կորպորատիվ և սոցիալական միջոցառումներ՝ հաղթանակները տոնելու և կապերն ամրապնդելու համար:
  • Աշխարհահռչակ տեխնոլոգիական բրենդների հետ աշխատելու հնարավորություն:

Պատրա՞ստ եք կառուցել ապագան մեզ հետ

Եթե դուք ցանկանում եք օգնել բիզնեսներին ընդլայնվել խելացի համակարգերի և տեխնոլոգիաների միջոցով, և ուզում եք աճել մի մշակույթում, որը գնահատում է ազդեցությունը, ազնվությունն ու նորարարությունը, ապա Ստամինայում սպասում են հենց Ձեզ: