Բարձրացրեք Ձեր վաճառքի ցուցանիշները ֆինանսական ոլորտում լավագույն CRM-ի և ճիշտ վաճառքի ռազմավարության միջոցով
Ֆինանսական ոլորտը մեծ և արագ փոփոխվող ոլորտ է ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, շատ ֆինանսական ընկերություններ բախվում են խնդիրների, որոնք արգելք են հանդիսանում ավելի շատ վաճառքի և բիզնեսի զարգացման: Stamina-ն տրամադրում է վաճառքի հարմարեցված լուծումներ, որոնք նախատեսված են ֆինանսական ընկերությունների ամենատարածված խնդիրները հաղթահարելու համար՝ հնարավորություն տալով նրանց ավելացնել եկամուտները։
Ֆինանսական ընկերությունների տեսակները
Բանկեր
Վարկային կազմակերպություններ
Fintech ընկերություններ
Ներդրումային ընկերություններ
7 առավելություն՝ ինչու պետք է ֆինանսական ոլորտում ունենալ վաճառքի պլանավորում և ռազմավարություն
Ֆինանսական ոլորտի վաճառքի պլանավորումը և ռազմավարությունը չափազանց կարևոր են իրենց թիրախային հաճախորդներին արդյունավետորեն հասնելու և ներգրավելու համար՝ պարզեցնելով ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են սպասարկումը, խորհրդատվությունը կամ անձնական ծառայությունները:
Ընկերությունների համար վաճառքի պլանավորման և ռազմավարության ծառայությունը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք են՝
Քայլ 1. Հաճախորդի կարիքների հետազոտություն
Քայլ 2. Շուկայի վերլուծություն
Քայլ 3. Չափելի նպատակների սահմանում (KPIs)
Քայլ 4. Գործողությունների պլան (օրական, ամսական, տարեկան)
Քայլ 5. Ռիսկերի կառավարում
Քայլ 6. Ռեսուրսների գնահատում
Քայլ 7. Ռազմավարության իրականացում
Խելացի պլանավորումը բիզնեսին թույլ է տալիս բարձրացնել արդյունավետությունը և եկամուտների ներուժը մինչև 27%-ով
Ստեղծեք պրոֆեսիոնալ վաճառքի բաժին ֆինանսական ոլորտում
Hybrid-ը վաճառքի ուսուցման ծրագիր է, որը հատուկ նախագծված է ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների համար, որտեղ ավելի քան 3000 մասնակիցներ վերապատրաստվել են ֆինանսական հատվածներում:
Ֆինանսների վաճառքը կարող է բարդ լինել իր բոլոր հատուկ մանրամասներով, ուստի Ստամինան պատրաստել է այս դասընթացը, որպեսզի օգնենք ֆինանսական բիզնեսներին հաճախորդների հետ հարաբերությունները և վաճառքը բերելու նոր մակարդակի:
Triathlon-ը վաճառքի հմտությունների զարգացնման լավագույն այլընտրանքային միջոցն է օնլայն վիդեո դասերի և վարժությունների միջոցով:
Կապ մեզ հետ
Կարո՞ղ է CRM համակարգը օգնել ֆինանսական ոլորտում բարելավել վաճառքի գործընթացները
Pipedrive CRM համակարգը բանկերին և ֆինանսական կազմակերպություններին տալիս է ամբողջական տեսանելիություն հաճախորդների մասին՝ օգնելով նրանց կայացնել տեղեկացված որոշումներ և կառուցել ավելի ամուր հարաբերություններ հաճախորդների հետ:
Pipedrive CRM համակարգը մեծ օգնություն է ֆինանսական կազմակերպությունների համար՝ ավելի հեշտ դարձնելու հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը` հետևելով վաճառքի և կառավարման պրոցեսներին մեկ վայրից:
Ընտրեք ճիշտ CRM համակարգ՝ ոչ միայն Ձեր գործընթացները պարզեցնելու, այլև հաճախորդների հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Ինչու՞ ընտրել մեզ
Հաճախորդների վերադարձելիություն
Մենք կօգնենք կրկին ներգրավելու հաճախորդներին, ովքեր օգտվել են Ձեր ծառայությունից առնվազն մեկ անգամ։
Տվյալների վրա հիմնված որոշումներ
Մենք օգնում ենք ֆինանսական ընկերություններին ավելի լավ հասկանալ բիզնեսը և հաճախորդների տվյալները վերածել հստակ ռազմավարության:
Պրոֆեսիոնալ անձնակազմ
Փորձառու և բարձր որակավորում ունեցող անձնակազմը կօգնի հասկանալու հաճախորդների կարիքները և բավարարել հմտություններով՝ գրանցելով հաջող արդյունքներ:
10+ տարվա փորձ
Մենք աշխատում ենք 20+ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, մեր դասընթացն արդեն օգնել է 3000+ ֆինանսական վաճառքի մասնագետների։
Ոլորտի գործընկերները
Կապ մեզ հետ
Ավելին իմանալու համար, թե ինչպես Ստամինան կարող է հավելյալ եկամուտ գեներացնել Ձեր ֆինանսաբանկային ընկերության համար, կարող եք ամրագրել անհատական խորհրդատվություն