Վաճառքի ռազմավարական ուղղություններ մարքեթինգային և խորհրդատվական ընկերությունների համար
Մարքեթինգային և խորհրդատվական ոլորտում, որտեղ մրցակցությունը զարգանում է զգալի արագությամբ, իսկ հաճախորդների պահանջները անընդմեջ փոփոխվում են, կարևոր է ընդունել նոր տեխնոլոգիաների և հաճախորդի անհատականացման դերը:
Հասկանալով հաճախորդների կարիքները տվյալների վերլուծության միջոցով և ձևավորելով երկարաժամկետ հարաբերություններ՝ մարքեթինգային և խորհրդատվական ընկերությունները կարող են ոչ միայն պահել և ներգրավել նոր հաճախորդներ, այլև դիրքավորվել որպես վստահելի խորհրդատուներ:
Մարքեթինգային և խորհրդատվական ընկերությունների տեսակները
Խորհրդատվական
Իրավաբանական և հաշվապահական
Մարքեթինգ և գովազդ
ՏՏ և ծրագրային ապահովում
Արդյո՞ք Ձեր իրավաբանական կամ հաշվապահական բիզնեսը կարիք ունի վաճառքի պլանավորման և ռազմավարության
Այն իրավաբանական կամ հաշվապահական ընկերությունները, որոնք ցանկանում են ավելացնել իրենց եկամուտը, պետք է առաջնահերթություն տան վաճառքի ռազմավարական պլանավորմանը:
Այս մոտեցումը օգնում է վերանայել իրավաբանական, խորհրդատվական, աուդիտի և հարկային ծառայությունները՝ նպաստելով, որ այդ ընկերությունները գտնեն և սպասարկեն ավելի թիրախային հաճախորդներին:
Ընկերությունների համար վաճառքի պլանավորման և ռազմավարության ծառայությունը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք են՝
Քայլ 1. Հաճախորդի կարիքների հետազոտություն
Քայլ 2. Շուկայի վերլուծություն
Քայլ 3. Չափելի նպատակների սահմանում (KPIs)
Քայլ 4. Գործողությունների պլան (օրական, ամսական, տարեկան)
Քայլ 5. Ռիսկերի կառավարում
Քայլ 6. Ռեսուրսների գնահատում
Քայլ 7. Ռազմավարության իրականացում
Հետևելով այս քայլերին, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները կարող են կատարելագործել բիզնեսի ծառայություններն ու մուտք գործել նոր շուկաներ: Ճիշտ պլանավորումը բարձրացնում է վաճառքի արդյունավետությունը մինչև 35%։
Անհատականացված B2B վաճառքի դասընթաց ՏՏ վաճառքի մասնագետների համար
Sales4UP վերապատրաստման դասընթացը ադապտացված է ՏՏ վաճառքի մասնագետների համար, ովքեր վաճառում են ծառայություններ: Դասընթացը հիմնված է ծառայությունների վաճառքի տեխնիկաների, պրակտիկ վարժությունների և հաճախորդների հետ ամուր հարաբերությունների կառուցման վրա: Մասնակիցները գործնական վարժությունների միջոցով սովորում են, թե ինչպես պետք է ճիշտ հասկանալ հաճախորդների կարիքները՝ բարելավելով վաճառքի ցուցանիշները։
Triathlon-ը վաճառքի հմտությունների զարգացնման լավագույն դասընթացն է` օնլայն վիդեո-դասերի և վարժությունների ուղղորդմամբ:
Կապ մեզ հետ
Ինչպե՞ս արդյունավետ կառավարել մարքեթինագային ընկերությունների բիզնես գործընթացները
Մարքեթինգային ոլորտում գործընթացների համակարգումը վճռորոշ դեր ունի բիզնեսի հաջողության գործում: Pipedrive CRM համակարգն առաջարկում է ամբողջական գործիքակազմ՝ բիզնես գործընթացների համար:
Pipedrive CRM համակարգը կարող է օգնել մարքեթինգային և խորհրդատվական ընկերություններին պարզեցնել ադմինիստրատիվ աշխատանքները, հետևել հաճախորդներին՝ ըստ տարբեր փուլերի, տրամադրել հարմարեցված ծառայություններ և ստանալ վերլուծություն։
Արդյունքում, ընկերությունները կարող են ունենալ վաճառքի արդյունավետության բարձրացում, տվյալների վրա հիմնված որոշումներ և բարձր կառավարման համակարգ։
Ինչու՞ ընտրել մեզ
Նոր թիրախային
լսարանների սահմանում
Ռազմավարական աճ պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով
Բիզնեսի զարգացում՝ շարունակական նորարարությամբ
Հաջողված նախագիծ․ Preezma ընկերություն
Preezma-ն, լինելով ՏՏ աութսորսինգ և աութսթաֆինգ ընկերություն, իրականացնում է բիզնեսի հիմնական գործունեությունը B2B ոլորտում է։ Ստամինան Preezma ընկերության համար իրականացրել է՝
- Վաճառքի և մարքեթինգի գործընթացների վերլուծություն
- Վաճառքի պլանավորում՝ ըստ գործունեություն ծավալվող երկրների
- Աշխատակիցների ցանկալի քանակի հաշվարկ և ռազմավարության մշակում
- Սկսած LinkedIn-ի, սառը զանգերի և Email marketing ռազմավարությունների մշակումից մինչև CRM համակարգի ներդրում և ուսուցում
- Pipedrive CRM համակարգի Prospector գործիքի ակտիվացում, որի միջոցով գեներացվում են նոր հետաքրքրված հաճախորդներ
Քանի որ ՏՏ ոլորտում վաճառքի ցիկլը տևում է 2-4 ամիս, Stamina-ն ստեղծել է վաճառքի բոլոր փուլերը Pipedrive CRM համակարգում՝ ըստ հաջորդականության՝ լիդերի գեներացումից մինչև գործարքի փակման փուլը:
Ոլորտի գործընկերները
Կապ մեզ հետ
Եթե ցանկանում եք ավելին իմանալ, թե ինչպես Ստամինան կարող է հավելյալ արժեք ստեղծել Ձեր մարքեթինգային և խորհրդատվական ընկերության համար, կարող եք ամրագրել անհատական խորհրդատվություն