Ապահովագրական ոլորտը ունի արագ զարգացման բազմաթիվ հնարավորություններ, սակայն դա պահանջում է ճիշտ կառավարում և հստակ ռազմավարություն՝ իր ողջ ներուժն օգտագործելու համար: Stamina-ն առաջարկում է վաճառքի կոմպլեքս լուծումներ, որոնք հարմարեցված են ապահովագրական ընկերություններին՝ հնարավորություն տալով նրանց հաղթահարել լրացուցիչ վաճառքի խոչընդոտները և հասնել կայուն աճի:
Ապահովագրական ընկերությունների տեսակները
Ապահովագրական ընկերություններ
Ապահովագրական գործակալություններ
Առողջության և գույքի ապահովագրություն
Վաճառքի պլանավորում և ռազմավարության ստեղծում՝ Ձեր ապահովագրական ընկերության համար
Վաճառքի պլանավորումը և ռազմավարությունը հատկանշական են ապահովագրական ընկերությունների համար՝ գտնելու և կապվելու իրենց իդեալական հաճախորդների հետ՝ հեշտացնելով ճիշտ ապահովագրական լուծումներ վաճառելը: Ռազմավարական մոտեցումներով ապահովագրողները կարող են պարզեցնել վաճառքի գործընթացները և կառուցել ավելի ամուր հարաբերություններ հաճախորդների հետ՝ ստեղծելով բիզնեսի երկարաժամկետ աճը:
Վաճառքի պլանավորման և ռազմավարության ծառայությունը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք են՝
Քայլ 1. Հաճախորդի կարիքների հետազոտություն
Քայլ 2. Շուկայի վերլուծություն
Քայլ 3. Չափելի նպատակների սահմանում (KPIs)
Քայլ 4. Գործողությունների պլան (օրական, ամսական, տարեկան)
Քայլ 5. Ռիսկերի կառավարում
Քայլ 6. Ռեսուրսների գնահատում
Քայլ 7. Ռազմավարության իրականացում
Հստակ իմանալով հաճախորդների կարիքները, Դուք կարող եք առաջարկել ճիշտ ծառայություններ, որոնք նրանք ամենաշատն են կարևորում: Խելացի պլանավորումը կարող է խնայել ժամանակը և բարձրացնել ապահովագրական բիզնեսի վաճառքը 40%-ով:
Ինչպե՞ս վաճառել ապահովագրական ծառայություններ
5 պարզ քայլերի միջոցով
- Ֆինանսական կարողություն
- Անհրաժեշտություն
- Անհրաժեշտության գիտակցում
- Ճիշտ ժամանակին առաջարկ
- Վստահություն Ձեր ընկերության նկատմամբ
Sales4UP վաճառքի դասընթացը ապահովագրական ընկերությունների թիմերին տրամադրում է արդյունավետ վաճառքի հմտություններ և ռազմավարություններ: Ստամինա ընկերության թիմը պատրաստ է սկսել Sales4UP դասընթացը՝ Ձեր ապահովագրական ընկերության թիմի հետ:
Triathlon-ը վաճառքի հմտությունների զարգացնման լավագույն այլընտրանքային միջոցն է օնլայն վիդեո դասերի և վարժությունների միջոցով:
Կապ մեզ հետ
Լավագույն CRM համակարգը ապահովագրական ընկերությունների համար
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգը ապահովագրական գործակալություններին և ընկերություններին հնարավորություն է տալիս՝ վաճառքի պրոցեսներն ավելի հեշտ համակարգելու և բարդ գործարքներ կնքելու:
Pipedrive CRM հարթակն օգնում է ապահովագրական գործակալներին տեսնել վաճառքի բոլոր փուլերը և հաճախորդների հետ կառուցել երակարաժամկետ հարաբերություններ:
Ապահովագրական ոլորտում, որտեղ ճիշտ բիզնես հարաբերություններ հաստատելը և հաճախորդների վերադարձը շատ կարևոր է, CRM համակարգը էական նշանակություն ունի այդտեղ: Pipedrive-ի միջոցով ծանոթացեք նոր հաճախորդների հետ և ստեղծեք Ձեր վաճառքի ուղին:
Ինչու՞ ընտրել մեզ
Աշխատանք ցանկացած վայրից, ցանկացած պահի
Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում
Պատրաստված վաճառքի թիմ՝ արդյունավետ վաճառքի տեխնիկաներով
Հաջողված նախագիծ․ Rego insurance
Ունենալով ապահովագրական ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ՝ մեր մասնագետների մեծ թիմը պատրաստ է Ձեզ համար տրամադրել վաճառքի համալիր լուծումներ։ Մեր կողմից մատուցվող ծառայությունների հիմնական ոլորտներից մեկը հենց ապահովագրական ոլորտն է, որում փորձը գալիս է դեռ շատ վաղ անցյալից:
«Ռեգո Ինշուրանս»-ը Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից է։ Stamina-ի հետ համագործակցության արդյունքում «Ռեգո Ինշուրանս» ընկերությանը մատուցվել են հետևյալ ծառայությունները.
- Ծառայությունների վերլուծություն
- Շուկայի ուսումնասիրություն
- Մրցակիցների վերլուծություն
- Ապրանքների վերափաթեթավորում մանրածախ և կորպորատիվ վաճառքի համար
- Ավելի քան 120 մասնագետների թեստավորում և վերապատրաստում՝ ներառյալ գործակալներ և անձնակազմ
- Անհատականացված վաճառքի պլանավորում և ռազմավարության ստեղծում
- CRM-ի ներդրում ավելի քան 20 վաճառքի մասնագետների համար
- Առևտրային բաժինների ստեղծում և վարձում՝ ներառյալ մարքեթինգի, կորպորատիվ և մանրածախ վաճառքի բաժինները
Եթե դուք հետաքրքրված եք ավելին իմանալու մասին, թե ինչպես Stamina-ն կարող է հատուկ օգուտ բերել ձեր Ապահովագրական ընկերությանը վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու համար, կարող եք ամրագրել անհատական խորհրդատվություն:
Ոլորտի գործընկերները
Կապ մեզ հետ
Ավելին իմանալու համար, թե ինչպես Ստամինան կարող է հավելյալ եկամուտ գեներացնել Ձեր ընկերության համար, կարող եք ամրագրել անհատական խորհրդատվություն