Copywriter / SEO մասնագետ
🕒 full time
🏠 in-house
Մենք փնտրում ենք կրեատիվ Copywriter / SEO մասնագետ՝ Ստամինա ընկերության մարքեթինգային թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի տարբեր հարթակների համար գրավիչ կոնտենտ գրելու համար, որոնք համահունչ են SEO-ի լավագույն փորձին՝ մեր առցանց ներկայությունը բարձրացնելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կատարարել կայքի օպտիմիզացում որոնողական համակարգերում
- Գրել հստակ, գրավիչ կոնտենտ տարբեր հարթակների համար (բլոգեր, կայքեր և սոցիալական մեդիա)
- Կատարել բանալի բառերի (Keyword) մանրակրկիտ հետազոտություն
- Ստեղծել ռազմավարություններ կոնտենտ մարքեթինգի միջոցով՝ ուղղված Ստամինա ընկերության նպատակներին
- Ներգրավվել տեքստային բոլոր աշխատանքների (Տեքստերի կազմում, սրբագրում և այլն):
Անհրաժեշտ հմտություններ՝
- Ներգրավվել տեքստային բոլոր աշխատանքների (Տեքստերի կազմում, սրբագրում և այլն)
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտում բակալավրի կոչում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես SEO մասնագետ՝ copywtriting իմացությամբ
- Հայերեն և անգլերեն գերազանց իմացություն
- SEO և Google Analytics-ի իմացություն
- Ինքնուրույն աշխատելու մոտիվացիա, ստեղծագործ մտքի և տեխնիկական հմտությունների առկայություն
- Link-building-ի փորձառություն
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություն, տարբեր նախագծերի վրա միաժամանակ աշխատելու ճկունություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։