SEO մասնագետ
🕒 full time
🏠 in-house
Մենք փնտրում ենք կրեատիվ SEO մասնագետ՝ Ստամինա ընկերության մարքեթինգային թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի տարբեր հարթակների համար գրավիչ կոնտենտ գրելու համար, որոնք համահունչ են SEO-ի լավագույն փորձին՝ մեր առցանց ներկայությունը բարձրացնելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- On-Page օպտիմիզացիա: Վեբկայքի բովանդակության, meta titles և internal links օպտիմիզացիա՝ համապատասխան keyword-երի կիրառմամբ՝ որոնման ցուցանիշը բարելավելու համար։
- Կոնտենտի ստեղծում: SEO-համապատասխան և ներգրավող բովանդակության ստեղծում բլոգերի, կայքերի և սոցիալական մեդիա հարթակների համար։
- Տեխնիկական SEO: Կայքի աուդիտի իրականացում և խնդիրների լուծում (օր.՝ խափանված հղումներ, կայքի արագություն, բջջային հարմարավետություն)։ Կառուցվածքային տվյալների (structured data) կիրառում և կայքի ճարտարապետության բարելավում։
- Off-Page օպտիմիզացիա: Backlinks կառուցում և կառավարում։
- Հետազոտություն ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ՝ ապահովելով արդի և ճշգրիտ բովանդակություն։
- Վերլուծություն: SEO-ի կատարողականի դիտարկում և վերլուծություն (Google Analytics), ինչպես նաև ռազմավարության համապատասխան փոփոխություններ։
Անհրաժեշտ հմտություններ՝
- Մարքեթինգի կամ հարակից ոլորտում բակալավրի կոչում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես SEO մասնագետ
- Տիրապետում SEO գործիքներին (Google Analytics, Ahrefs, SEMrush)։
- Ուժեղ գրելու և խմբագրելու հմտություններ՝ մանրուքներին ուշադրություն դարձնելով։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
- Link-building-ի փորձառություն
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություն, տարբեր նախագծերի վրա միաժամանակ աշխատելու ճկունություն։
- Թիմում աշխատելու գերազանց հմտություններ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։