Նախագծերի համակարգող
🕒 full time
🏠 in-house
Ստամինան ընդլայնում է թիմը և փնտրում Նախագծերը համակարգող մասնագետ: Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա գերազանց կազմակերպչական հմտություններ, ժամանակի և ռեսուրսների կառավարման փորձ, և ծրագրի սահուն կատարումն ապահովելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կազմել պրոյեկտի իրականացման գործողությունների պլան և հետևել ժամանակին կատարմանը
- Իրականացնել թիմային հանդիպումներ և կազմել հաշվետվություններ
- Մասնակցել բիզնեսի զարգացման ուղղությունների մշակման գործընթացներին
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն
- Ուսումնասիրել ընկերությունների բիզնես գործընթացները
- Իրականացնել վաճառքի պլանների մշակում և կազմել վաճառքի ռազմավարություն
- Կազմել CRM համակարգի տեխնիկական առաջադրանք՝ հիմնվելով ընկերության գործընթացների վրա
- Իրականացնել CRM համակարգի ներդնում
- Պահել ամենօրյա կապ գործընկերների հետ
Անհրաժեշտ հմտություններ՝
- 1+ տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում
- Օտարերկրյա հաճախորդների հետ աշխատանքային փորձ.
- Պլանների մշակում, առաջնահերթությունների սահմանում
- Սուղ ժամկետներում մի քանի առաջադրանքների վրա աշխատելու ունակություն
- Գերազանց կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ արդյունքի վրա հիմնված մոտեցում
- CRM-ի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։