Մարքեթինգի նախագծերի ղեկավար
🕒 full time
🏠 in-house
Stamina-ն փնտրում է փորձառու, բայց մասնագիտական աճ փնտրող մարքեթինգային նախագծերի ղեկավարի մեր թիմին միանալու նպատակով։
Աշխատանքային պարտականություններ:
- Ամբողջությամբ համակարգել մարքեթինգային նախագծերը,
- Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություններ տարբեր հարթակներով,
- Կառավարել թվային բոլոր հարթակները,
- Օպտիմիզացնել և վերահսկել SEO / Paid / Meta գովազդային արշավները,
- Վերլուծել գովազդային արշավների ցուցանիշները,
- Համակարգել և իրականացնել բաժնի հանդիպումները։
Անհրաժեշտ հմտություններ:
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2 տարվա փորձ մարքեթինգի նախագծերի կառավարման և թվային մարքեթինգի ոլորտում,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Թվային մարքեթինգի գործիքների և վերլուծությունների իմացություն,
- Ուժեղ հաղորդակցման և վերլուծական հմտություններ,
- Google Analytics, Google Ads գործիքների իմացություն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։