Managing Partner
(Country Head)
🕒 full time
🏠 in-house
Մեր մասին:
Stamina-ն վաճառքի աութսորսինգի լուծումների առաջատար ընկորությունն է, որը նվիրված է մեր հաճախորդների վաճառքի արդյունավետության բարձրացմանը նորարար և փորձված ռազմավարությունների միջոցով: Ունենալով համաշխարհային ներկայացվածություն և հաջողությունների գրանցում, մենք աշխատում ենք արդյունքին միտված՝ գրանցելով վաճառքի բարձր ցուցանիշներ:
Հաստիքի մասին:
Մենք փնտրում ենք հեռանկարային Managing Partner (Country Head)՝ կառավարելու մեր գործունեությունը Հայաստանում և Վրաստանում: Որպես ղեկավար՝ դուք պատասխանատու կլինեք մեր գործողությունների ռազմավարական ուղղության, աճի և ընդհանուր կառավարման համար: Այս պատասխանատու հաստիքի համար անհրաժեշտ է ռազմավարական մտածելակերպ՝ վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտում:
Պարտականություններ․
- Ռազմավարական մտածելակերպ - մշակել և իրականացնել հատուկ բիզնես ռազմավարություն՝ ընկերության նպատակներին համապատասխան։
- Վաճառքի կառավարում - Վերահսկել և կառավարել վաճառքի գործառույթները։
- Թիմի առաջնորդություն - Կազմավորել և ղեկավարել վաճառքի մասնագետների բարձր արդյունավետությամբ թիմ՝ խթանելով վաճառքի աճ։
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում - զարգացնել և պահպանել ամուր հարաբերություններ պոտենցյալ հաճախորդների հետ:
- Շուկայի վերլուծություն - Հետևել շուկայի նորրություններին և մրցակիցների գործունեությանը՝ բացահայտելու աճի և բարելավման հնարավորությունները:
- Ֆինանսական վերահսկողություն - արդյունավետ կառավարել բյուջեները և ռեսուրսների բաշխումը։
- Հաշվետվություն - Պարբերաբար թարմացումներ և հաշվետվություններ ներկայացնել գործադիր թիմին կատարողականի ցուցանիշների, ռազմավարական նախաձեռնությունների և շուկայական վերաբերյալ։
Որակավորում․
• Առնվազն 10 տարվա փորձ վաճառքի և բիզնեսի կառավարման ոլորտում (առնվազն 5 տարի ավագ ղեկավարի պաշտոնում)
• Վաճառքի աճի, մեծ թիմերի կառավարման և ռազմավարական նպատակներին հասնելու փորձառություն
• Ուժեղ առաջնորդության և մարդկանց կառավարման հմտություններ
• Արդյունավետ բիզնես ռազմավարություններ մշակելու և շուկայի փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բոլոր մակարդակներում շահագրգիռ կողմերի հետ շփվելու ունակությամբ
• Բակալավրի կոչում բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում. (Նախընտրելի է MBA)
Ինչու՞ միանալ մեր թիմին
- Նորարարարական մշակույթ
- Կարիերայի աճի մեծ հնարավորություն
- Մրցակցային փոխհատուցում
- Դինամիկ միջավայր
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել հիմա՝ սեղմելով «Դիմել» կոճակը և լրացնելով հայտադիմումը։