
,

Ստամինան իրականացնում է Full funnel նախագիծը։ Այն իր մեջ ներառում է զանգերի իրականացման վերահսկումից մինչև բանակցություններ և վաճառքի պրոցեսների մենեջմենթ:
Առաջարկելով նոր տվյալահեն մոտեցում՝ Ստամինան ներկայացնում է համապարփակ լուծում, որն ընդգրկում է հաճախորդի հետ հարաբերությունների ամբողջ ուղին։
Նորարար գործիքակազմերի և մարքեթինգային գրագետ ռազմավարության շնորհիվ ընկերությունների համար ընտրվում են ցանկալի թիրախային լսարանները և նրանց հետ հարաբերություններ ձևավորելու հարթակները, կառուցվում երկարաժամկետ հարաբերություններ՝ ապահովելով հստակ և չափելի արդյունք։


Ձեզ հանդիպած դժվարությունները

Մարքեթինգի չափելիության բացակայություն

Վաճառքի և մարքեթինգի համատեղ աշխատանքի բացակայություն

Մարքեթինգային բյուջեների ոչ արդյունավետ օգտագործում

Աշխատանքների վերահսկման և կառավարման դժվարություն

Վաճառքի ոչ
ցանկալի արդյունք

Տվյալահեն որոշումների բացակայություն
Երկար սպասված լուծում

.

Ովքե՞ր կարող են դիմել
Պրոֆեսիոնալ գործարարները՝
- Հայաստանում և արտասահմանում գործունեություն ծավալող
- Մինչև 50 աշխատակից ունեցող
- Մարքեթինգի կամ վաճառքի բաժիններ չունեցող
- Նորարարական լուծումների հավատացող
- Արդյունքին միտված
- Հստակ թվերով առաջնորդվող
- Մարքեթինգային արշավներին հավատացող
- Վաճառքի և մարքեթինգի կարևորությունը գիտակցող
,
.

Դիմելու կարգը
Նախագծերի արդյունքի ապահովումը Ստամինայի գերնպատակն է․ այդ ամենով պայմանավորված 2023 թվականին իրականացվելու է ընդամենը 5 ընկերության հետ համագործակցություն։
Մեզ համար շատ կարևոր է նախագծերի ճիշտ ընտրությունը, ուստի Full funnel-ով հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք հատկացնել 15-20 րոպե ժամանակ և տրամադրել մանրամասն ինֆորմացիա Ձեր բիզնեսի մասին՝ պատասխանելով հարցաթերթիկի բոլոր հարցերին։
Առաջնահերթությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք կտրամադրեն համապարփակ և արժանահավատ տվյալներ, դե իսկ գաղտնիությունը կամրապնդվի նախապես ստորագրվող փաստաթղթով։
.

